Մինչ բոլորը հարձակվում էին Ռուսաստանի վրա, մենք դա չարեցինք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Մուղլայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրեն հաջողվել է հարաբերություններ պահպանել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Մինչ բոլորը հարձակվում էին Ռուսաստանի վրա, մենք դա չարեցինք։ Ընդհակառակը, մենք պարոն Պուտինի հետ հարաբերությունները պահպանեցինք այնպես, ինչպես նախկինում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նաեւ նշել է, որ Պուտինը հայտարարել է ամենաաղքատ երկրներ ռուսական հացահատիկ անվճար ուղարկելու մտադրության մասին։