Իրանի իմամը գաղտնի այց է կատարել Իսրայել
Իրանցի իմամը, որը իրանական իշխանությունների հայտնի քննադատ է, վերջերս գաղտնի այցելել է Իսրայել, որտեղ հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած պաշտոնյաների հետ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Հանդիպման և այցի նպատակի մասին իսրայելական կողմը հայտարարություններ չի արել։ Հանդիպմանը ներկա Նեթանյահուին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է իմամի այցը։ Իմամի անունը չի հրապարակվում՝ մտավախություն ունենալով, որ Իրանի իշխանությունները կհետապնդեն նրան այս այցի պատճառով։
Նշվում է նաև, որ իմամը հաճախ է այցելում ամերիկյան աջակողմյան շրջանակներ։ Բացի այդ, նա Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նախկին աշակերտն է: