Արցախում տարաձայնություններ են հասունացել Արցախի նախագահի ու պետնախարարի միջև
Արցախում տարաձայնություններ են հասունացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջև: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` Արայիկ Հարությունյանն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին` միասին հրաժարական տալ: Սակայն այս պարագայում Արայիկ Հարությունյանը կշարունակեր մնալ որպես նախագահի պաշտոնակատար:
Ըստ էության` Հարությունյանը կրկնում է Նիկոլ Փաշինյանի խաղը: Կոշտ խոսակցությունից հետո Հարությունյանին պարզ է դարձել, որ Ռուբեն Վարդանյանը մտադիր չէ հրաժարական տալ:
Հարցին անդրադարձել է նաև քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` նշելով, որ «Արայիկը թուրքերի հերթական հրամանն է կատարում»: