Հայտնի չէ, թե երբ Գյումրու կենդանաբանական այգու արջերը կտեղափոխվեն Ռումինիա. (տեսանյութ)
«Գյումրու կենդանաբանական այգում կենդանիների պահպանման համար տարրական պայմաններ չկան, վանդակները նեղ են, ջուր չկա աշխատակիցները ջուրը կրել են, կերի հետ կապված հարցեր կան»,-«Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեցին Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին նախաձեռնության անդամները:
Նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը ասաց, որ դեռ հստակ հայտնի չէ, թե երբ են կենդանաբանական այգու արջերը տեղափոխվելու Ռումինա: Առյուծների ճակատագրի մասին դեռ հայտնի չէ: Ասուլիսին ներկա ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանաբանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանը նշեց, որ կենդանաբանական այգու կենդանիներին այդ օրը գցողներին վարչական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ օրենքով չկան: Օրենսդրական խութերը թույլ չեն տալիս լիարժեք ազդեցություն ունենալ ոլորտի վրա, մասնավորների լիցենզավորման կարգ անգամ չկա:
Մանրամասները ՝ տեսանյութում