Անբաններն են ասում, թե ամեն ինչ արդեն որոշված է, որ ոչինչ չանեն․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)
«Լույս թունելի վերջում» հարթակի չորրորդ՝ «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրի ներքո քննարկմանն ասաց «Հայացք վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը հանդես եկավ մի առաջարկով. «Երևի լրագրողական ընկերակցությունը կարող է ունենալ իր բավականին լուրջ դերն ու նշանակությունը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին ակտիվացնելու գործում։
Եթե չեն պատկերացնում անելիքի դաշտն ու հնարավորությունները, խոսենք, ասենք կետ առ կետ, որդիական հեզությամբ։ Եթե պատկերացնում են ու չեն անում, շատ լուրջ խնդիր կա»։
Նա նշեց, որ սպասում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանի և Ամենայն Հայոց հայրապետի հանդիպմանը՝ իր հետ բերող ինստիտուցիոնալ կապի և համատեղ աշխատանքի ծրագիր։