Արցախում տեղի ունեցողը քաղաքական ճգնաժամ է, որն արվում է հայաթափման նպատակով. Հռիփսիմե Ստամբուլյան (տեսանյութ)
«Այն, ինչ Արցախում տեղի է ունենում, շղթայված, երկար ճանապարհ է անցել, մեկ օրվա նորություն չէ։ Բազմաթիվ ելույթներում անդրադարձել ենք, որ Արցախը վտանգված է, վտանգված է նաև Հայաստանը»։ «Լույս թունելի վերջում» հարթակի չորրորդ՝ «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրի ներքո քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը։