Երկրաշարժ Ադրբեջանի և Վրաստանի սահմանին
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ գրանցվել են տեղական ժամանակով 12:36-ին՝ Զագատալա կայարանից 29 կիլոմետր հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 3 կմ խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 բալ։