Ռուսաստանը նախապատրաստվում է երկարաժամկետ պատերազմի․ Ուկրաինայի հետախուզություն
Ռուսաստանը պատրաստվում է երկար պատերազմի, նշում է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը։
«Պուտինի ձեռնարկած միջոցները Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը և ռազմարդյունաբերական համալիրը վերակազմավորելու համար վկայում են Ռուսաստանին ռազմական դրության անցնելու նախապատրաստության մասին: Դրանք ուղղված են ՌԴ Զինված ուժերի ներուժի ամրապնդմանը և գործողություններ իրականացնելու համար պայմաններ ստեղծելուն»,- ասվում է ուկրաինական հետախուզության հաղորդագրության մեջ։
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի նշանակումը որպես զինված ուժերի նոր հրամանատար, վկայում է ոչ միայն Ռուսաստանի ռազմական ձախողումները, այլև Ռուսաստանի Դաշնության նախապատրաստմանը լայնածավալ երկարաժամկետ պատերազմին։