Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
Շաբաթ օրը՝ հունվարի 14-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։
Այս մասին հայտնում է երկրի ՊՆ-ն։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, հրամանատարներ, գերատեսչությունների գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներ։ Տեսակապով հանդիպմանը միացել են զորամասերի և կազմավորումների հրամանատարները։