Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր
Տնտեսություն

12 համայնք կոռոգվի ինքնահոս ջրով

Այսօր տեղի ունեցավ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ քննարկում: Մի կողմից քննարկմանը մասնակցում էին Գառնի գյուղի բնակիչներ, մյուս կողմից Արարատի մարզի մի քանի համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատուներ:

Ծրագրով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից ոռոգման ջուրը հասցնել Արարատի մարզի Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Վարդաշեն և մի քանի այլ համայնքներ, որտեղ ոռոգումը վերջին տարիներին լուրջ խնդիր է դարձել:

Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը նշեց, որ ծրագրի շնորհիվ 12 համայքների հողերի ոռոգումը մեխանիկականից անցում է կատարելու ինքնահոս եղանակի, նաև ոռոգվելու է լրացուցիչ 400 հա տարածք:

Նա նաև նշեց, որ մեխանիկական եղանակը տնտեսապես շահավետ չէ, մեխանիկական ոռոգման ջուրն ավելի թանկ է, քան ինքնահոս տարեբրակը: Այս դեպքում պոմպակայանը ծախսում է 500 մլն դրամ, որը փոխհատուցվում է բյուջեի կողմից:

Մ. Նալբանդյանը նաև նշեց, հաշվի են առնված ծրագրի սոցիալական և բնապահպանական ռիսկերը, հատկապես շեշտեց, որ գետից ջուր է վերցվելու բնապահպանական թույլատրելի թողքից (գետերում պահպանվող պարտադիր ջրաքանակ)`850 լ/վ-ից, կես մետր բարձրության վրա: Սոցիալական ռիսկերից է շինարարության ազդեցությունը կիրճի հողօգատգործողների վրա, որը ժամանակավոր է լինելու, իսկ վնասները կփոխհատոցվեն: Խողովակաշարը նաև չի վնասելու Խոսրովի արգելոցին, քանի որ արգելոցը գտնվում է գետի ձախ ափին, իսկ խողովակաշարն անցնելու է աջ ափով:

Գառնիի բնակիչների հիմնական մտահոգությունը Ազատ գետում թողքի առկայությունն է և մայր ջրանցքից վերև գտնվող շուրջ 300 հա հողերի ոռոգումը: Պատասխանատուները վստահեցրեցին, որ Գեղարդալիճ մեկ կամ Գեղարդալիճ երկու ծրագրերից կլուծեն Գառնիի այս տարածքի ինքնահոս ոռոգման խնդիրը:

Նախատեսվում է նաև շուրջ 600 մլն դրամ ուղղել Գառնիի մայր ջրատարի 6 կմ-անոց հատվածների և ներտնտեսային ոռոգման համակարգերի առավել վնասված՝ ընդհանուր 3.5կմ հատվածների հիմնանորոգմանը: Գառնիի ոռոգման ջրի կորուստը կնվազի մոտ 35%-ով և լրացուցիչ հնարավոր կլինի համայնքում ոռոգել 280 հեկտար հողատարածք:

Բացի այդ, նախատեսվում է բարեկարգել Գառնիի տաճարից մինչև Ազատ գետի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 1.6 կմ ճանապարհը, որտեղ կտեղադրվեն բացատրական վահանակներ, ձորում կապահովվի լուսավորություն և այլն: