Զելենսկին երկար տարիներ օգտագործում է թմրանյութեր. Զախարովան խոսել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հայտնված իր լուսանկարի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը և նրա ամբողջ վճարովի տեղեկատվական աղբանոցը լրջորեն իմ հետևից են ընկել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հիմա էլ ավելի հետաքրքիր բան են մտածել՝ Պետդեպարտամենտի կայքում նկարիս վրա կարմիր տառերով «սուտ» են գրում»։

Զախարովան շնորհակալություն է հայտնել Պետդեպարտամենտին իր հանրահռչակման համար:
«Շնորհակալություն հանրահռչակման համար՝ «ռուս հաքերները» չեն կոտրել Պետքարտուղարության կայքը, բայց իմ լուսանկարը, այնուամենայնիվ, հայտնվել է այնտեղ։
Պետդեպարտամենտին առաջարկում եմ քվեստ՝ հիմա հայտարարություն կանեմ, և եթե Պետդեպարտամենտը այն «կեղծ» չպիտակավորի, ապա դա ճիշտ է։
Եվ այսպես՝ Զելենսկին երկար տարիներ օգտագործում է թմրանյութեր. այս մասին դեռ Պորոշենկոն է հայտարարել:
Ժամանակը գնաց»,- գրել է Զախարովան։