Կուլեբան հրաժարվել է խոսել Իսրայելի արտգործնախարարի հետ
Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոհենի և նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հեռախոսազրույցը հետաձգվել է, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ առկա տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել Կիևի նախաձեռնությամբ։
Այս որոշման պատճառը պարզ չէ։ Քոհենի գրասենյակից հայտնում են, որ զանգը հետաձգվել է Զելենսկու զբաղվածության պատճառով։
Սակայն Vaynet-ի աղբյուրը կարծում է, որ Կուլեբան խուսափում է խոսել Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հետ հունվարի 3-ին վերջինիս՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած զրույցի պատճառով։
Այնուհետև Քոհենը վստահեցրել է իր մոսկովյան գործընկերոջը, որ Իսրայելի քաղաքականության մեջ փոփոխություններ չկան։
Լավրովի հետ զրույցից մեկ օր առաջ Քոհենն ասել էր, որ Երուսաղեմն ավելի քիչ հրապարակային հայտարարություններ կանի Ուկրաինայի մասին։