Ինչ ուզում են, թող անեն․ ավելին ասեմ՝ կարող է մենք դիմենք ՍԴ․ Արծվիկ Մինասյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու մասին
Մենք մանդատ պահելու խնդիր չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով խմբակցության 22 պատգամավորի մանդատներից զրկելու համար ՔՊ-ի ՍԴ դիմելու գործընթացին։
«Իրավական առումով կարող եմ ասել, որ Սահմանադրության մի շարք հոդվածներ ԱԺ կանոնակարգ օրենքով պատշաճ իրացված չեն, անտեսված են պառլամենտական պրակտիկայում լայնորեն կիրառվող քաղաքական բոյկոտի ինստիտուտը։ Մնացած հարցերը կքննարկվեն ՍԴ-ում, ավելին ասեմ՝ նույնիսկ մենք կարող է դիմենք ՍԴ, որովհետև սա իսկապես գործիք է դարձել քաղաքական մեծամասնության ձեռքին, որով փորձ է արվում ընդդիմությանը զսպաշապիկ հագցնել»,- ասաց Մինասյանը։
Նա նկատեց, որ անկախ նրանից, թե ինչ կլինի իրենց մանդատների հետ՝ գլխավոր խնդիրն ընդդիմության համար կմնա իշխանության հեռացումը։
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է, ինչ ուզում են՝ թող որոշեն, մենք այս գործընթացը համարում ենք քաղաքական գործընթաց»,- ասաց Արծվիկ Մինասյանը։