Այսօր Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ (տեսանյութ)
Ինչպես գիտեք և՛ Սենատը, և՛ Ազգային ժողովն ընդունել են բանաձևեր՝ դատապարտելու համար Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին և դատապարտելու համար Լաչինի միջանցքի փակումը՝ շրջափակումը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երևանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ապա դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը՝ այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը, և սա համապատասխան միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը: