Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի դեմ զենքի էմբարգոյի վերաբերյալ իր առաջարկությունները
Միացյալ Թագավորության արտաքին գործերի և միջազգային զարգացման դեպարտամենտը և Արտահանման համատեղ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի դեմ զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց առաջարկությունները։
Հանձնարարականում ասվում է, որ 1992 թվականի փետրվարից ԵԱՀԿ-ն բոլոր մասնակից երկրներից պահանջել է էմբարգո սահմանել Ղարաբաղի տարածքում ռազմական գործողություններ իրականացնող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումների վրա։ Էմբարգոն դեռ ուժի մեջ է։
2014 թվականի հուլիսի 2-ին Միացյալ Թագավորությունը պարզաբանեց, որ զենքի էմբարգոն ընդգրկում է Միացյալ Թագավորության ռազմական ցուցակի բոլոր այն ապրանքներին, որոնք կարող են օգտագործվել Ադրբեջանի և Ղարաբաղի կամ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանին։