Մի լռեք, խոսեք․ Անդրեն դիմել է հայ հայտնիներին
Ստեփանակերտում ծնված հայտնի երգիչ Անդրեն դիմել է աշխարհի տարբեր երկրում ապրող, համացանցում մեծ լսարան ունեցող հայ հայտնիներին՝ բարձրաձայնելու այն մասին, որ Արցախի Հանրապետությունը մեկ ամսից ավելի շրջափակված է։
«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Աբրահամ, Լևոն Արոնյան, Ռազմիկ Ամյան։ Տղե՛րք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք:
Սիրելի հետևորդներ ջան, մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրեն։