Սինձո Աբեին սպանողին մեղադրանք է առաջադրվել
Ճապոնիայի դատախազները սպանության և ապօրինի զենք պահելու մեղադրանք են ներկայացրել Տեցույա Յամագամիին, ով անցյալ ամառ կրակել և սպանել է նախկին վարչապետ Սինձո Աբեին։
Այս մասին գրում է Yomiuri թերթը։
Հունվարի 10-ին Յամագամին մեղսունակ է ճանաչվել հարկադիր հոգեբուժական փորձաքննության արդյունքում, որն անցկացվում էր անցյալ տարվա հուլիսից։