Ռուս տուրիստները Թուրքիա են մեկնում հարևան պետությունների օդանավակայաններից
Ռուսաստանի մարդու առողջության և սպառողների պաշտպանության խորհրդի խեկավար Աննա Պոպովան նշել է, որ ռուս տուրիստները հարևան երկրների օդանավակայաններից են մեկնում Թուրքիա հանգստանալու` տեղեկացնում է sondakika.com կայքը:
Աննա Պոպովան, խոսելով ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած ճգնաճամի և ռուս տուրիստների Թուրքիա մեկնելու արգելքի մասին, տեղեկացրել է, որ ռուս տուրիստների մի մասը Թուրքիայի հանգստյան գոտիներ են մեկնում հարևան երկրների օդանավակայաններից:
Նա նշել է նաև, որ հարևան երկրներից Թուրքիա մեկնողների քանակը մեծ չէ:
Հակառակ պտտվող լուրերի, թե իբր վերականգնվելու է դեպի Թուրքիա իրականացվող զբոսաշրջությունը, նա տեղեկացրել է, որ այդպիսի բան չի լինելու, դա անհնար է: