Ռուսական ուժերը գրավել են Սոլեդարը
Ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի մեծ մասը, եթե ոչ բոլորը, և կարծես թե հաջողվել է դուրս մղել ուկրաինական ուժերին քաղաքի արևմտյան ծայրամասերից:
Նման եզրակացության են եկել Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց հերթական զեկույցում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ հունվարի 11-ին Սոլեդարի հավանական գրավումը իրավիճակի օպերատիվ կարևոր զարգացում չէ, և դա դժվար թե բերի Բախմուտը ռուսական ուժերի կողմից շրջափակման։