Մեր գյուղում գիշերային ակումբ չպետք է լինի, անբարոյականություն է. Զոլաքարի գյուղացիներ. (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի բանկիչները պահանջում են փակել գյուղի վարչական տարածքում գտնվող գիշերային ակումբը: Բնակիչների խոսքով` գյուղի հատկապես երիտասարդները այնտեղ մսխում են խոպանում ձեռք բերված գումարները: Բացի այդ, գյուղը կորցնում է իր նախկին համբավը:
Գյուղացիների կարծիքով` նման ակումբ ունենալն իրենց համար անբարոյականություն է: Նրանց բարկացնում է նաև այն, որ ակումբի տարածքի վարձակալներն անհայտ են: Ի դեպ, Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանն ևս վարձակալների մասին տեղեկատվություն չի տրամադրում: Ավելի, պաշտպանում է, ասելով, որ ակումբը բնակիչներին չի խանգարում:
Մանրամասները` տեսանյութում