Պետք է ազնվորեն ժողովրդին պատմել պայմանավորվածությունների մասին. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)
Մենք ունենք սկզբունքային մոտեցումներ․ մեր խոսքը հիմնված չէ պոպուլիզմի վրա, մենք քաղաքական դիվիտենտներ չենք հավաքում, մենք մշակում ենք կոնկրետ քայլերի մի ամբողջություն, որով հասնում ենք նպատակակետին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայ լրագրողին։
Վերջինս նշել էր, որ թեև Մարիա Զախարովան մասնակիորեն շոշափեց հայ-ադրբեջանական հարաբերությունների ու դրանց հետ կապված լուծումների հարցը, սակայն դեռևս ինչ-որ բան մնաց անհասկանալի:
Զախարովան նկատեց, որ այդ անորոշությունը հիմնականում գալիս է հայկական կողմի ղեկավարների մոտեցումներից։
«Երբ հասկանաք նրանց մոտեցումները, ապա բոլորին արդեն պարզ կլինի խնդրի էջությունը և մենք կարող ենք այդ ժամանակ խոսել կոնկրետ քայլերի մասին, այլ ոչ թե պարզաբանել հարցը։ Այն, որ ձեզ համար անհասկանալի հարցեր կան, դրանք մեզ չեք տալու, այլ՝ նրանց»,- ասաց Զախարովան։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է ասեն իրենց ժողովրդին, որ մոտեցումները, պայմանավորվածությունները փոխվել են։
«Եթե մոտեցումները փոխվել են, դրա մասին երևի ճիշտ կլինի սեփական ժողովրդին ազնվորեն ասել, պատմել»,- ասաց Զախարովան։