Հայաստանի կառավարիչներն Արցախի անվտանգության մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են. Սերժ Սարգսյան
Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած: Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, որոնցով նա կոչ էր անում Արցախի իշխանություններին խուսափել իրավիճակն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից:
«Համենայն դեպս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ են իրենց որոշման մեջ, և Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավոր են, բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը: