Կրեմլում խոսել են զորակոչի տարիքը բարձրացնելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել զորակոչի տարիքը բարձրացնելու գաղափարին։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ զորակոչային տարիքը բարձրացնելու փաստարկ պետք է ներկայացնի ՊՆ-ն։
«Այս դեպքում դա բացառապես պաշտպանության նախարարության իրավասությունն է։ Կոնցեպտուալ առումով, իրոք, այս գաղափարը պաշտպանվել է պետության ղեկավարի կողմից, սակայն մանրամասները, այս գաղափարի նախագծումը պետք է կատարվի ՊՆ-ում»,- ասել է Պեսկովը։