Կիևը հայտարարել է Բելառուսի տարածքից ռուսական հարձակման շարունակական սպառնալիքի մասին
Բելառուսի տարածքից ռուսական զինված ուժերի հարձակման հնարավոր սպառնալիքը կպահպանվի ողջ տարվա ընթացքում։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ պետի տեղակալ, բրիգադային գեներալ Օլեքսիյ Գրոմովը։
«Այս տարվա ընթացքում Բելառուսի տարածքից Ռուսաստանի զինված ուժերի հարձակման հնարավոր սպառնալիքը կպահպանվի։ Հիմա Բելառուսի Հանրապետության տարածքից հարձակողական գործողությունները վերսկսելու համար հակառակորդի կողմից հարվածային ուժ ստեղծելու միջոցներ չկան»,- ասաց նա։