Մեր բիզնես միջավայրը ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան կթու կովի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բիզնես միջավայրը համեմատեց կթու կովի հետ, որը անընդհատ կաթ է տալիս։
Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց․
«Բիզնես միջավայրն ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան կթու կովի»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը՝ հորդորելով կոռեկտ արտահայտվել՝ գործարար միջավայրի մասին։
«Գործարար միջավայրի նկատմամբ պետք է շատ հոգատար լինենք։ Ես հիշում եմ, որ մի ամսում 6-7 անգամ շնորհակալություն եմ հայտնել ՀՀ բոլոր պարտաճանաչ հարկ վճարողներին, պատրաստ եմ ևս 70 անգամ շնորհակալություն հայտնել պայմանով, որ մեր հարկերի ՀՆԱ ցուցանիշը գնալով ավելի կլավանա»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում