Նազարբաևը կորցրեց ևս մեկ տիտղոս
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորցրել է «պատվավոր սենատորի» կոչումը, հայտարարել է խորհրդարանի վերին պալատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը։
Նա ընդգծել է, որ Սենատի կանոնակարգում կատարված փոփոխությունները բացառել են համապատասխան կոչումը։
Նրա խոսքով՝ որոշումը ընդունվել է 2022 թվականի ամռանը կայացած համապետական հանրաքվեի ժամանակ։