Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հունվարի 17-ին կհանդիպեն Մոսկվայում, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, «ակնկալվում է շարունակել կարծիքների շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ»։
Զախարովան նշել է, որ քննարկման թեմաները կլինեն Իրանի միջուկային գործարքի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը, երկու երկրների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Կքննարկվեն Աֆղանստանը, Հարավային Կովկասը և Կասպից ծովի հարցը։