Իրավիճակը վերահսկելի է․ ԿԳՄՍ նախարարը՝ դասապրոցեսների ընդհատման մասին
Հունվարի 9-ից սկսվել է դասապրոցեսը, գործում է համաճարակային ֆիլտր։ Դպրոցների և մյուս ուսումնական հաստատությունների պարագայում Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք համաճարակային իրավիճակին։ Այս մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ համապատասխան ցուցումների ժամանակ միջոցներ կձեռնարկվեն։ Այս պահին իրավիճակը բավականին վերահսկելի է։ Եվ եթե այդ ֆիլտրը գործի՝ հիվանդ երեխաներն ու աշխատակիցները չհաճախեն դպրոց, դրանով զերծ կլինի վարակի տարածումը։
«Մենք ունենք թե՛ հեռավար կրթության անցնելու տարբերակներ, թե՛ ցանկացած այլ հնարավորություններ։ Իրավիճակն անընդհատ հսկվում է, և եթե կարիք լինի, ապա լրացուցիչ հարցեր կքննարկվեն, սակայն այս պահին նման կարիք չկա»,- նշեց նախարարը։