Առաջիկա ամիսներին Ռուսաստանը գնալու է որոշիչ գործողությունների. Դանիլով
Ռուսաստանը առաջիկա ամիսներին գնալու է լուրջ գործողությունների, քանի որ երկրի ներքին խնդիրներն այլևս թույլ չեն տալիս Կրեմլին երկար ձգձգել պատերազմը։
Այս մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։
«Մեզ համար երկու-երեք ամիսը դժվար և որոշիչ է լինելու։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է գնա լուրջ գործողությունների։ Նա չի կարող անվերջ ձգձգել պատերազմը, ծանր վիճակ է, կուտակվում են խնդիրներ»,- ասել է նա։