Բայդենի օգնականները գտել են գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները գաղտնի փաստաթղթերի ևս մեկ հավաքածու են գտել՝ այս անգամ Վաշինգտոնի վերլուծական կենտրոնի նրա գրասենյակի մոտ, հայտնում է NBC News-ը։
«Բայդենի օգնականները Վաշինգտոնի գրասենյակից դուրս գտնվող հաստատությունում հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ, որը նա օգտագործել է Օբամայի վարչակազմից հեռանալուց հետո»,- ասել է խնդրին ծանոթ աղբյուրը:
Նրա խոսքով՝ 2022 թվականի նոյեմբերից Բայդենի գրասենյակում գաղտնի փաստաթղթերի առաջին մասի հայտնաբերումից հետո, ամերիկացի առաջնորդի օգնականները փնտրում են լրացուցիչ գաղտնի նյութեր, որոնք կարող են գտնվել նրա այլ սենյակներում։