Կանխիկ փող չպետք է շրջանառվի պետական հիմնարկում. Փաշինյանը խիստ հանձնարարական տվեց
Կանխիկի շրջանառման մեր քաղաքականությունը հետևողականորեն պետք է շարունակել։ Ուզում եմ հետևյալ խնդիրն առաջադրել, որ մենք պետական որևէ հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը։ Այսինքն՝ պետական հիմնարկ չպիտի լինի, որտեղ թղթադրամի երևալը երևույթ լինի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Դիմելով նորանշանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ Փաշինյանը հանձնարարեց, որ քաղաքացիների սպասարկման կենտրոններում բացառել կանխիկի որևէ շրջանառություն։ Եվ առհասարակ որևէ պետական հիմնարկում չպետք է թղթադրամը շրջանառվի։
«Սա և՛ թափանցիկության, և՛ արդյունավետության խնդիր է»,- նշեց Փաշինյանն ու ոլորտների պատասխանատուներին հանձնարարեց հետևողական լինել այդ հարցում։