Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու
Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել եւս երեք բուժառու։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այսօր Հայաստան ենք տեղափոխել 3 բուժառու` երկու ուղեկցողների եւ մեկ բուժքրոջ հետ միասին»,-ասաց Ամատունին։