Ուկրաինական բանակի կազմում ռուսների դեմ կռվում են նաև ադրբեջանցիներ. The New York Times
Ուկրաինական բանակում նորաստեղծ կամավորական գումարտակներից մեկը՝ «Թուրան»-ը բաղկացած է Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի թյուրքալեզու էթնիկ խմբերից, գրում է The New York Times-ը։
Այն ղեկավարում է Ղրղզստանից փախստական Ալմազ Կուդաբեկը, ով վարսահարդար է աշխատել իր հայրենիքում և աֆղանական Քանդահար քաղաքում ամերիկյան բազաներում: Կուդաբեկն ասել է, որ խմբում հավաքագրել է ադրբեջանցիներին, թաթարներին և չինացի ույղուրներին։
Նրա խոսքով, Մոսկվան անարդարացիորեն պատերազմին ներգրավել է զինակոչիկներին հիմնականում Ռուսաստանի հեռավոր և աղքատ շրջաններից, այդ թվում՝ թյուրքալեզու էթնիկ փոքրամասնություններով բնակեցված, որոնց մեջ շատ ավելի շատ են մահերը, քան էթնիկ ռուսների մոտ։
«Մենք պարզապես ուզում ենք կռվել ռուսների դեմ»,- ասել է նա։