Հուլուսի Աքարը զանգահարել է Ռեզնիկովին և կոչ արել Ուկրաինայում դադարեցնել կրակը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Թուրք նախարարը հայտարարել է Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին՝ հետագա մարդկային զոհերը կանխելու համար։
Աքարը նաև վստահեցրել է, որ Թուրքիան, հատկապես նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, կշարունակի նպաստել տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և մարդասիրական օգնության տրամադրմանը բոլոր մակարդակներում։