Հենց հիմա մենք անում ենք հնարավորը, որպեսզի ցանկացած նոր էսկալացիա մոտեցնի «ահшբեկչական պետության» վերջը. Զելենսկին՝ Ռուսաստանի մասին
Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյակ է Ռուսաստանի ծրագրերից, որը լայնամասշտաբ պատերազմ է մղում երկրի դեմ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրա հայտարարությունները մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Ես մեր ընկերներին տեղեկացրել եմ մեր պետության առաջնագծում տիրող իրավիճակի մասին, Ռուսաստանի՝ ռազմաճակատում նոր էսկալացիայի նախապատրաստման մասին, մենք գիտենք, թե ինչի պետք է պատրաստվենք, գիտենք, թե ահաբեկչական պետությունն ինչի է պատրաստվում, մենք կպատասխանենք։ Հենց հիմա մենք անում ենք հնարավորը, որպեսզի ցանկացած նոր էսկալացիա մոտեցնի ահաբեկչական պետության վերջը»,- ասել է Զելենսկին։