ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայում երկար պատերազմի և կաջակցի Կիևին` ժամանակ, որքան դա կպահանջվի
Եվրամիությունը պատրաստ է երկար պատերազմի Ուկրաինայում և կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը, որի երկիրը նախագահում է ԵՄ-ում։
Նրա խոսքով, օգնությունը լինելու է համապարփակ՝ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ հումանիտար։ Աջակցության ուղիներից մեկը կլինեն Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումները։
«Պատժամիջոցները ԵՄ լավագույն գործիքն են՝ օգնելու Ուկրաինային հաղթել այս պատերազմում, ինչը մեր արածի վերջնական նպատակն է», - ասել է Բիլստրյոմը, մեջբերում է Reuters-ը:
Պատերազմի սկզբից ի վեր ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների ինը փաթեթ։