ԱՄՆ-ում ուժեղացվել է Մայք Պոմպեոյի անվտանգությունը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նրա օգնականներից մեկի անվտանգությունն ուժեղացվել է վերջին շաբաթներին Իրանի կողմից հնչող սպառնալիքներից հետո։ Այս մասին գրում է իսրայելական 7-րդ ալիքը։
Պետքարտուղարության կողմից կոնգրեսականներին ուղարկված հայտարարության մեջ ասվում է, որ այն որոշել է ուժեղացնել Պոմպեոյի և Իրանում նախագահ Դոնալդ Թրամփի նախկին հատուկ բանագնաց Բրայան Հուկի անվտանգությունը, քանի որ նրանց հասցեին սպառնալիքները դեռ մնում են։
«Ես սույնով հայտարարում եմ, որ կա կոնկրետ սպառնալիք նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի դեմ», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի հայտարարության մեջ։