Աֆղանստանում պայթյունի հետևանքով 21 մարդ Է զոհվել
Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ Է զոհվել: Հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Զոհերից շատերը եղել են արտաքին գործերի նախարարության կամ երկրի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության նախարարության աշխատակիցներ։ Զոհվածների թվում են նաև «Թալիբան» շարժման երեք անդամներ։
Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլում՝ Աֆղանստանի ԱԳՆ շենքից ոչ հեռու, հնչել են նաև կրակոցներ: