Հորինված գործ է, իսկ այդ գործին ինձ կապելը՝ աբսուրդ․ ես այդ ժամանակ բանտում եմ եղել․ Գերասիմ Վարդանյանը՝ խուզարկության ու հարցաքննության մասին (տեսանյութ)
Այսօր՝ հուվարի 11-ի առավոտյան ՀՅԴ մի քանի անդամներ բերման են ենթարկել։ Նրանց բոլորի բնակարանում խուզարկություն է իրականացվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWSPRESS.am-ը, խուզարկել են նաև ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տունը և նրան հրավիրել հարցաքննության։
Ավելի ուշ, հարցաքննությունից հետո, Գերասիմ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ շինծու, հորինովի գործի շրջանակում է իրականացվել խուզարկությունը։ Ընդ որում, իրավապահների նշած ժամանակահատվածում ինքը գտնվել է բանտում՝ արտաքին որևէ շփումից ու կապից կտրված։
Մանրամասները՝ տեսանյութում