Զելենսկին ժամանել է Լվով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լվով։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Իմ այցը Լվով սկսեցի ամենագլխավորից՝ ուկրաինացի զինվորների հիշատակով։ Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր պետության ազատության և անկախության համար: Փառք Ուկրաինային»,- ասել է Զելենսկին։