Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»
Վազող տողեր

Իրավիճակը բարդ է, պարտավոր ենք պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից էներգամատակարմանը:

«Իրավիճակը բարդ է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, որը դիմանում է բոլոր դժվարություններին: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաև էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,- նշել է պետնախարարը՝ կարևորելով ներքին ռեսուրսների խնայողական օգատագործումը:

Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:

Պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը:

«Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Ու շատ ոգևորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը»:

Պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին, արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանին, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին և վերանշանակված՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին. «Չեմ ուզում շնորհավորել նորանշանակ նախարարներին, այլ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս չափազանց բարդ իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու համար»:

Պետնախարարը նշել է, որ կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ որպես կառավարություն, պարտավոր են պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շրջափակումն էապես փոխում է մարդկանց կենսակերպը՝ պարտադրելով խնայողություններ ու սահմանափակումներ, և բնակչության կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես սովորական պայմաններում: Պետնախարարը կարևորել է բնակչության շրջանում իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացումը և պաշտոնյաների, օպերատիվ շտաբի անդամների անմիջական հանդիպումներն ու շփումները մարդկանց հետ: