Ադրբեջանական ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչը հայկական թիմ է մարզելու
Ադրբեջանական ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչը պայմանագիր է ստորագրում հայկական թիմը մարզելու համար: Տեղեկացնում է azadliq.az կայքը:
Ադրբեջանական «Սիմուրգ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ` ռուսաստանցի Սերգեյ Յուրանը հայկական «Միկա»ֆուտբոլային ակումբի հետ պատրաստվում է պայմանագիր ստորագրել:
«Հայկական ակումբից ինձ առաջարկ է եկել: «Միկա»-ի սեփականատիրոջ Մոսկվա եկած ժամանակ մենք հանդիպել և պայմանավորվել ենք: Հունվարի 25-ին մենք հավաքվելու ենք Վրաստանում: Թիմն այժմ Հայաստանի մրցաշարում 4-րդ տեղում է: Աշխատելու ենք Եվրոպական լիգային մասնակցելու ուղղությամբ, իսկ պայմանագիրը հունիս ամսին կքննարկվի»,- հայտարարել է Սերգեյ Յուրանը: