Հերցոգը Էրդողանին հրավիրել է այցելել Իսրայել
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգն իր թուրք գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել Իսրայել։
Նա համապատասխան հայտարարություն է արել Երուսաղեմում Թուրքիայի նոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարից հավատարմագրերն ընդունելիս։
«Նախագահ Էրդողանն անցյալ տարի ինձ հետ զրույցներում և հրապարակայնորեն ընդգծեց Իսրայելի և Թուրքիայի միջև գործընկերության կարևորությունը, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ որպես Իսրայելի Պետության նախագահ՝ նախագահ Էրդողանին հրավիրելու Իսրայել», - ասել է նա: