Կրեմլում անդրադարձել են Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումների մասին լուրերին
Դժվար է խոսել Թուրքիայի կողմից Ուկրաինա կասետային զինամթերքի ենթադրյալ մատակարարումների մասին տեղեկատվության հավաստիության մասին, սակայն Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այստեղ, իհարկե, դժվար է խոսել այդ զեկույցների հավաստիության մասին։ Դուք գիտեք, որ ավելի շատ կեղծիքներ կան, քան հավաստի և ճշմարիտ հաղորդագրություններ: Ուստի, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այս ամենին»,- ասել է Պեսկովը։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը քաջատեղյակ է Թուրքիայից Ուկրաինա «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի և դրանց համար զինամթերքի մատակարարումների մասին։