Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության հարցեր։