Ռուսաստանը Թուրքիային խնդրել է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան խնդրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային։
Շենթոփի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի ՄԻՊ Դմիտրի Լուբինեցը և Թուրքիայի ՄԻՊ Շերեֆ Մալքոչը։
«Շատ կարևոր խոսքեր ասվեցին հրադադարի անհրաժեշտության մասին։ Դա անհրաժեշտ պայման է մարդու իրավունքների խախտումների կանխարգելման համար։ Առաջին հերթին՝ կյանքի իրավունքը: Ես դիմեցի պարոն Շենթոփին՝ խնդրանքով դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինա՝ այս իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- գրել է Մոսկալկովան: