«Բամբասկոտ կնոջ նման անունս եք տալիս», «Բամբասկոտ կինը ձեր ամուսինն ա»․ լեզվակռիվ՝ Աննա Գրիգորյանի ու Անդրանիկ Քոչարյանի միջև (տեսանյութ)
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ իրավիճակը լարվեց, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը փորձեց հարց ուղղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս բղավեց պատգամավորի վրա՝ նշելով, որ նա արդեն խոսել է և հիմա իրավունք չունի խոսելու:
«Տիկին, լռեք, տիկին, Դուք խոսելու իրավունք չունեք»,- ասաց նա։
«Պարոն, դուք ինձ մի ընդհատեք»,- արձագանքեց Աննա Գրիգորյանը։
Անդրանիկ Քոչարյանը շարունակեց բորբոքված բղավել՝ պահանջելով անջատել Գրիգորյանի խոսափողը։
Ու քանի որ Քոչարյանը գոռում էր պատգամավորի վրա, վերջինս ասաց․ «Ձեր տոնը փոխեք, այսուհետ չհամարձակվեք: Եթե մինչև այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում, իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»:
Անդրանիկ Քոչարյանը հետ չմնաց․ «Բամբասկոտ կինը Ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք Ձեզ»։
Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց. «Դուք Ձեզ հավաքեք, տղամարդուն նայեք»։
Մանրամասները՝ տեսանյութում