Այսուհետ, եթե որևէ մեկը որևէ ձևով պլաններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ապա լավ կմտածի քայլ անելուց առաջ. Թուրքիայի ՊՆախարար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է ղարաբաղյան պատերազմի վետերանների հետ։
Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
«Ամբողջ աշխարհը տեսավ, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն։ Այսուհետ, եթե որևէ մեկը որևէ ձևով պլաններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ապա լավ կմտածի քայլ անելուց առաջ»,- ասել է Աքարը՝ դիմելով վետերաններին։