Իրանի և Ադրբեջանի սահմանին դարձյալ միջադեպ է գրանցվել. կան ձերբակալվածներ
Հունվարի 11-ին, ժամը 04:50-ին, Ֆիզուլիի մոտակայքում գտնվող Պետական սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատի տարածքում ձերբակալվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, ովքեր փորձել են խախտել Ադրբեջանի պետական սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվել են Բարդա շրջանի բնակիչներ՝ 2003 թվականին ծնված Ջաֆարով Էլմեդդինն ու 2005 թվականին ծնված Սուլեյմանով Սեյֆյալը։
Նախնական հարցաքննության ժամանակ երկուսն էլ ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ներկրելու նպատակով պետական սահմանը խախտելու մտադրությունը: