ԱՄՆ-ում պահանջում են գնահատել Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի պահպանման հասցրած վնասը
Հանրապետական Մայքլ Թերները Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսից պահանջել է գնահատել ազգային անվտանգությանը հասցված վնասը, որը կարող է պատճառվել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի հետ կապված վերլուծական կենտրոնի գրասենյակում գաղտնի փաստաթղթերի պահպանման պատճառով:
Այս մասին գրում է BBC-ն։
«Այսօր Մայքլ Թերները նամակ է ուղարկել Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ՝ պահանջելով անհապաղ վերանայում և վնասի գնահատում այն հաղորդումներից հետո, որ Բայդենը, ով այդ ժամանակ փոխնախագահ էր, իր հետ վերցրել և այնուհետև պահել է հույժ գաղտնի տեղեկատվությունը»,- ասվում է կոմիտեի կայքում։
Երկուշաբթի օրը CBS-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ Բայդենի փոխնախագահության ժամանակաշրջանում շուրջ 10 գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել Բայդենի դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի շենքում, որը բացվել է Փենսիլվանիայի համալսարանի աջակցությամբ 2018 թվականին: